Երևանի պատմության թանգարանը հայտարարում է խաղ-վիկտորինա

Սիրելի համաքաղաքացիներ,
Հաշվի առնելով երկրում տիրող իրադրությունը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով տեղեկացնում է անցկացվելիք խաղ-վիկտորինայի մասին:


Ի տարբերություն նախորդ վիկտորինաների, որոնք թանգարանի այցելուների հետ անց էին կացվում հենց թանգարանում, կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրադրության պայմաններում թանգարանի աշխատակիցները Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/yhm1931/) և թանգարանի կայքում (www.yhm.am) պարբերաբար կհրապարակեն տեսահոլովակներ, որոնցում կներկայացվի Երևան քաղաքի պատմությունը: Խաղ-վիկտորինայի հարցերի պատասխանները զետեղված կլինեն այդ տեսահոլովակներում:

Ակնկալում ենք մասնակցության բարձր ցուցանիշ:

Երևան քաղաքի պատմության թանգարան

 

Տարածել