Հարգելի՛ այցելուներ

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2022 թ. հունվարի 7-ի թիվ 02-Ն հրամանը՝ Երևան քաղաքի պատմության թանգարան կարելի է մուտք գործել ներկայացնելով․

–  ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ՝

–  Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ՝

–  պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով, կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Վերը նշված պահանջը չի վերաբերում.

–  մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,

–  հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,

–  փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,

–  նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։

ՀՐԱՄԱՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆ ՄՈՒՏՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ:

«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրինություն