Գոմելում կբացվի Երևանի պատմության թանգարանի ազգային տարազների ցուցահանդեսը

Այդ առիթով Գոմելի պալատա-պուրակային համալիրի կայքէջը գրում է.«Հայատանը չքնաղ լեռնային բնությամբ և հնագույն պատմությամբ երկիր է, հարուստ պատմական նշանակալի փաստերով. Նրա տարածքում գոյություն է ունեցել հնագույն քաղաքակրություններից մեկը – Ուրարտու պետությունը, այնտեղ մ.թ. առաջին հազարամյակի սկզբներին ստեղծվել է նաև առաջին քրիստոնեական պետություններից մեկը: Նրա ժողովուրդը բազմադարյան պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ դիմակայել է օտարերկրացիների արշավանքներին և հերոսաբար պահպանել իր անկախությունը

…Երևան քաղաքի պատմության թանգարանը հոգածությամբ պահպանում և ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատմությունը, որը Նինվեի, Կարթագենի և Հռոմի հասակակիցն է:

Թանգարանի լավագույն հավաքածուներից մեկը՝ հայկական ժողովրդական տարազի հավաքածուն, կներկայացվի ցուցահանդեսում: Հայկական ժողովրդական հագուստը՝ տարազը, ազգային ինքնագիտակցության դրսևորումներից մեկն է, որն արտացոլում է հայ ժողովրդի անցած բարդ պատմական ճանապարհը: Մինչև 20-րդ դարասկիզբը, երբ քաղաքներում ազգային հագուստը սկսում է զիջել եվրոպականին, ընտանիքներում պահպանել են ավանդութային հագուստի ամբողջական հավաքածուներ, որոնք կրում էին հատուկ հանդիսավոր արարողությունների ժամանակ: Դրանք ընկալվում էին ոչ միայն ընտանեկան ավանդույթի համատեքստում, այլև որպես անցյալի արվեստի գլուխգործոցներ: Հայկական ազգային տարազն առանձնանում է գեղեցկությամբ և բազմատեսակությամբ…

Ցուցահանդեսում ներկայացված են պատմական Հայաստանի տարբեր շրջանները ներկայացնող տաղանդավոր վարպետների պատրաստած հագուստներ և զարդեր, ինչպես նաև գորգեր ու հայկական բնակարանի այլ կենցաղային իրեր»:

Ցուցահանդեսի մասին այլ նյութեր և լուսանկարներ կներկայացնենք առաջիկայում:

Ընթերցել արխիվային տարբերակը