Բացվել է Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը
Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Ներկայացվել են 27 նոր աշխատանքներ` Արցախյան պատերազմի և խաղաղության, Մեծ եղեռնի, ազգային արժեքների ու կրոնի թեմաներով: Հատկանշական է, որ Արցախյան ազատամարտի առաջին օրերին Նիկոլ Աղաբաբյանը կտավին է հանձնել «Լույսի գույնը» ստեղծագործությունը, իսկ 1992-ին իր աշխատանքների ցուցահանդեսն է բացել նախ Շուշիում, ապա նաև Ստեփանակերտում: