Բացվեց «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցահանդեսը

Երևանի պատմության թանգարանի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Հայկական գորգագործության ավանդույթները» խորագրով ցուցահանդեսը` նվիրված «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը:

Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 50 ձեռագործ գորգերի մի մասը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Հայկական գորգագործության ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին պարգևատրեց քաղաքապետի շնորհակալագրով։

Րաֆֆի Մեգերյանը Երևանի քաղաքապետին նվիրեց Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով գորգ, իսկ ցուցահանդեսի փակմանը՝ նոյեմբերի 25-ին, կնվիրի մեկ այլ խորհդանշական փոքր գորգ՝ Երևանի զինանշանի պատկերով:

Լուսանկարների արխիվ