Հավաքածուներ

Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուն կազմված է ավելի քան 94 հազար առարկաներից, որոնց մեծ մասը գտնվում են պահոցներում և համապատասխան ֆոնդապահների կողմից գրանցվել, համարակալվել և դասակարգվել են հերթական ցուցահանդեսների և ուսումնասիրությունների համար:


Թանգարանային առարկաները պահոցներում բաշխվել են ըստ ժամանակաշրջանի և ըստ նյութի՝ նրանց խնամքն  ու պահպանությունը  ճիշտ կազմակերպելու նպատակով:

Երևանի պատմության թանգարանն ունի ութ ֆոնդային բաժին.

1.    Հնագիտական,
2.    Ազգագրական,
3.    Կերպարվեստի,
4.    Դրամագիտական,
5.    Գրավոր աղբյուրների,
6.    Ֆոտո, ֆոնո, կինո աղբյուրների,
7.    Արտադրական,
8.    Հատուկ ֆոնդ (թանկարժեք մետաղյա առարկաներ):

Այս բոլոր հավաքածուներն իրենց հերթին ստորաբաժանվում են 31 խմբի: Այսպես օրինակ՝ ազգագրական հավաքածուն բաժանվում է գործվածքի, մետաղի, խեցեղենի, զենքի, կահույքի, փայտի խմբերի և այլն:

Առարկաների մեծ մասը հավաքագրվել է 1960-70-ական թթ., սակայն այսօր էլ չի դադարում համալրումների հոսքը՝ հիմնականում նվիրատվությունների միջոցով: