2024 թվականի հաշվետվություն

Ցուցահանդեսներ

1.Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, բացվել է իրանահայ  հայտնի ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանի հավաքածուի  ցուցահանդեսը «Չգիտեմ ինչ եմ ուզում ասել…» խորագրով (մայիսի 18-ից մինչև հունիսի 19-ը):

2.Կազմակերպվել է  «Երևանի ճենապակե պատմությունը»  խորագրով  ցուցահանդեսը  (հունիսի 4-ից մինչև սեպտեմբերի 4-ը):

3.Կազմակերպվել է «Նկարիչները Երևանին. 15 տարի անց …»  խորագրով  ցուցահանդեսը (hոկտեմբերի 8-ից  մինչև դեկտեմբերի 8-ը):

4.Կազմակերպվել է «Ֆուջիանի հմայքը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ներկայացվել  է Չինաստանի Ֆուջիան նահանգի դեկորատիվ-կիրառական  ժամանակակից արվեստի եզակի նմուշներ  (դեկտեմբերի 23 -ից միչև  փետրվարի 23-ը, 2025):

Համատեղ ցուցահանդեսներ  ՀՀ- ի այլ թանգարանների հետ 

1.Կազմակերպվել է   Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, Երևանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի և անհատ կոլեկցիոներների համատեղությամբ՝ «Երևանը երեկ ,այսօր և վաղը» խորագրով ցուցահանդես  (հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 1-ը, 2025):

2.Ռուսական արվեստի հետ համատեղ կազմակերպվել է «Կշեռք» խորագրով ցուցահանդեսը (դեկտեմբեր 27-ից մինչև ապրիլի 2-ը, 2025):

3.«Հայաստանի գինու պատմության թանգարանում շարունակվում է ցուցադրվել թանգարանի 11 առարկա (մինչև հուլիսի 5- ը, 2025):

4.Կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ «Ուսանողների դերը ուշ խորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» (հոկտեմբերի 14-ից մինչև  մարտի 21-ը, 2025 ):

Ցուցահանդեսներ արտերկրում

1.Չինաստանի Նինբո քաղաքի թանգարանում  «Նոյի երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսը ( հունվարի 30- ից մինչև մայիսի 5-ը):

2.Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում «Ծաղկած նռենի՝ Նոյի երկրից» ցուցահանդեսը (մայիսի 18-ից մինչև օգոստոսի 18-ը):

3.Չինաստանի Գուանչժոու քաղաքի Գուանդոնգ նահանգի  թանգարանում  «Հայաստան» խորագրով ցուցահանդեսը (նոյեմբերի 13-ից մինչև մարտի 23-ը, 2025):

 

 

Գիտահետազոտական աշխատանքներ

 Հրատարակություններ

1.Լույս է տեսել գիտաժողովների նյութերի ժողովածու «Լոռե բերդից մինչև Ստեփանավան. Պատմամշակութային ժառանգության հետքերով» Լոռվա տեղանունների անվանափոխության առանձնահատկությունները անկախացումից հետո (Վանաձոր քաղաքի օրինակով), Երևան, 2024թ.,178-190 էջ:

2.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար  Մ. Ավետիսյանի «Երևանի հախճապակու գործարանի արտադրանքի թանգարանացումը Երևանի պատմության թանգարանի օրինակով» հոդվածի եռալեզու հիմնադրույթը տպագրվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի Հիմնադրույթների ժողովածուում  էջ՝ 76-79,Երևան, 2024, ՀՏԴ 39.069.01(082):

3.Թանգարանի նոր  պատմության բաժնի ղեկավար Ս. Հարությունյանի կողմից հրատարակվել է  հոդված «Պղնձագործություն» վերնագրով «Շողակն» թերթում (ապրիլի 4, (489), 2024 թ.):

4.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար  Մ. Ավետիսյանի կողմից տպագրվել է  «Երևանի հախճապակու գործարանի փխրուն հմայքը» խորագրիրո կրող հոդվածը,  «Գիտության աշխարհում» հանդես, N2,  ISSN1829-0345, Երևան, 25.07.2024, էջ 26-29:

5.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար  Մ. Ավետիսյանի կողմից տպագրվել է «Несколько уникальных образцов из коллекции серебряных поясов музея  истории  города Еревана» վերտառությամբ հոդվածը, «Народное декоративно-прикладное искусство; от истоков до современности»  գիտական հոդվածների ժողովածու, ISBN 978-985-896-795-6, «Колорград» հրատարակչություն, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, 27.07.2024, էջ 86-93 :

6.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար  Մ. Ավետիսյանի կողմից տպագրվել է  «Երևանում արտադրված մի քանի հախճապակե արձանիկների շուրջ» վերտառությամբ  հոդվածը,  Հանրապետական IV գիտաժողովի  հոդվածների ժողովածու,  ՀՏԴ 748, էջ 89-102, Գյումրի, 6.11.2024:

7.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար  Մ. Ավետիսյանի կողմից տպագրվել է «Фаянсовые статуэтки как образцы декоративно-прикладного искусства» վերտառությամբ զեկույցի թեզիսը, «Культурное наследне Северного Кавказа как ресурс межнационального согласия» թեզիսների ժողովածու, ISBN 978-5-86443-476-5, DOI 10,34685, էջ 4, Կրասնոդար,  ք. Գելենջիկ, 27.10.2024:

8.Թանգարանի նոր  պատմության բաժնի ղեկավար Ս. Հարությունյանի կողմից տպագրվել է «Գավառական դպրոցից մինչև արական գիմնազիա» հոդվածը «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, Երևան, 2024 թ., էջ 297-306:

9.Թանգարանի նոր  պատմության բաժնի ղեկավար Ս. Հարությունյանի կողմից տպագրվել է  «Մշակը երևանցիների մասին» ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կազմակերպած «Մշակ»-ը պատմության զուգահեռականներում միջազգային գիտաժողովի (նվիրված «Մշակ» -ի հիմնադրման 150-ամյակին)  ժողովածուում (էջ 218-228):

Տպագրվել են նաև՝

  • «Երևանի հիմնական զբոսաշրջային ռեսուրսների ու ենթակառուցվածքների ներուժը քաղաքային զբոսաշրջության զարգացման համատեքստում», «Եվրոպական Համալսարան», գիտական հոդվածների ժողովածու, 15 (01) 2024թ.  էջ 71-86, հեղինակ՝ Գ. Օրբելյան (Հղում)
  • Tourism Cluster Development in Yerevan: Focus on Health and Recreation, Health Economics and Management Review (HEM) Volume 5 Issue 3, 2024, pages: 78-91, հեղինակ՝ Գ. Օրբելյան (Հղում )
  • A COMPREHENSIVE ANALYSIS OF THE FACTORS THAT SHAPE THE STRUCTURE OF TOURISM IN YEREVAN, Cross-Cultural Studies: Education and Science (CCS&ES), Volume 9, Issue III, November 2024 , հեղինակ՝ Գ. Օրբելյան (Հղում)
  • Socio-Economic Challenges for the Urban Ecosystem: Complex Model of Smart Tourism and Infrastructure, Socio-Economic Challenges, Volume 8 Issue 4, 2024, pages 146-160 հեղինակ՝ Գ. Օրբելյան (Հղում )
  • Հրատարակվել է Կոնդ թաղի պատմությունից (հեղինակ՝ Սուսաննա Հարությունյան, Երևան 2024, 70 էջ, գրքույկը)

 Գիտաժողովների մասնակցություն

1. Թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լ. Ամիրջանյանը մասնակցել է Անիի հնագիտական դպրոցը միջազգային գիտաժողովին և կարդացել զեկուցում «Անին Երևանի պատմության թանգարանում՝ ըստ ԵՔՊԹ-Ի հավաքածուի»(մայիսի 29-31)

2.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար  Մ. Ավետիսյանը  Բելոռուսի Հանրապետոության Մոգիլյով քաղաքում մասնակցել է  «Ավանդական մշակույթը որպես հասարակության կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով 8-րդ միջազգային ֆորումին, որի շրջանակում հանդես է եկել «Երևան քաղաքի պատմության թանգարանի արծաթե գոտիների հավաքածուից մի քանի եզակի նմուշ» թեմայով զեկույցով (15-19 ապրիլի):                                         

3.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար  Մ. Ավետիսյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և  ազատագրական պայքարի  պատմության ազգային թանգարանում (Արմավիրի մարզ, Արաքս համայնք) մասնակցել է  «Ազգաբանական, բանագիտական, թանգարանագիտական ընթերցումներ» գիտաժողովին՝ նվիրված Հակոբ Ջելալյանի ծննդյան 85-ամյակին, որի շրջանակում հանդես է եկել «Երևանի հախճապակու գործարանի արտադրանքի թանգարանացումը Երևանի պատմության թանգարանի օրինակով» թեմայով զեկույցով (հուլիսի 17 ) :

4.Թանգարանի նորագույն պատմության բաժնի ղեկավար  Մ. Ավետիսյանը ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) մասնակցել  է «Ազգաբանական, բանագիտական  ընթերցումներ» հանրապետական չորրորդ գիտաժողովին՝ նվիրված Լենինականի անվանակոչության 100-ամյակին, որի շրջանակում հանդես է եկել «Երևանի հախճապակու գործարանի կին արվեստագետները» թեմայով զեկույցով (օգոստոսի 16 ):

5.Թանգարանի Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մ. Խաչմանուկյանը Հայաստանի պատմության թանգարանում մասնակցել է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային  գիտաժողովին՝ ներկայացնելով «Թատերականացումը որպես թանգարանային հաղորդակցության միջոց» խորագիրը կրող զեկուցումը (Հոկտեմբերի 23-26):

6.Թանգարանի մենեջմենթի և մարքեթինգի համակարգող Գ. Օրբելյանը  Հայաստանի պատմության թանգարանում մասնակցել է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային  գիտաժողովին՝ ներկայացնելով  «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը  թանգարանների զարգացման գործում Երևան քաղաքի օրինակով» խորագրով զեկուցումը:(հոկտեմբերի 23-26):

7.Թանգարանի նոր պատմության բաժնի ղեկավար Ս. Հարությունյանը մասնակցել է Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, Երևանի  Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում՝ «Գավառական դպրոցից մինչև արական գիմնազիա» (հոկտեմբերի 17-18)

Հավաքածուի  համալրում

2024 թվականին  թանգարանի ֆոնդերը համալրվել են 731  առարկայով, որից՝ 212 առարկա ՝հիմնական ֆոնդ, 519-ը՝գիտաօժանդակ:

Գնման միջոցով՝ 151 առարկա, 580՝ նվիրատվություն:

Վերականգնում և ամրակայում

Վերականգնվել է 8  առարկա, որից 1 (մեկ) գեղանկար. Փանոս Թերլեմեզյանի «Ձմեռը Երևանում», 5 հատ հնագիտական, 1 (մեկ ) արծաթ, Թիֆլիս, 1872 թ.(գոտի, 1 մեկ  հատ ) «Կարմիր աստղ» շքանշան:

Ամրակայվել է 12 առարկա:

«Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարան»  է մուտքագրվել թանգարանային 3968 առարկա:

 Այցելություններ

Հաշվետու ժամանակահատվածում (03.01.-24.12. 2024թ.) այցելուների ընդհանուր թիվը կազմել է  25 015 հոգի, որից վճարովի՝ 17 940,  անվճար՝ 7075:

-Անցկացվել է էքսկուրսիա՝ 786

 Կրթական ծրագրեր 

– «Ճանաչիր Երևան»  խաղ-էքսկուրսիա-30

– «Գիտունիկը թանգարանում» – 16

-«Երևանի բերդը» – 2

-«Վերականգնենք բեկորից»-3

-«Տիկնիկային պատմություններ» -1450

Միջոցառումներ 

  • «Ֆրանկաֆոնիայի օրեր» ամենամյա միջոցառման շրջանակներում կազմակերպվել է միջոցառում՝ «Նրանք մարտնչել են Ֆրանսիայի համար» թեմայով  (գիտաշխատող՝ Կարինե Երիցյան, ապրիլի 9):
  • Գիտքարտուղար Հ. Սարգսյանը ուսուցանել է Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի սաներին Երևանի պատմությունն ու էքսկուրսիա վարելու կանոնները և կազմակերպել նրանց կամավոր աշխատանքը Երևան քաղաքի պատմության թանգարանում (ապրիլ-հունիսի վերջ): Մասնակցել է նաև Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի սաների ելույթին ու գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսին, որը կազմակերպված էր «Ազնավուր» հիմնադրամի շենքում (հունիսի 24):
  • Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա. Զաքարյանը ներկա է գտնվել «Հայ Ասպետ» դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Միջոցառման համար նյութը տրամադրել էր Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժինը (մայիսի 21): Խ.Աբովյանի անվան հայկական պետական  մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտություն բաժնի ուսանողի, դիպլոմային աշխատանքի համար տրամադրել  է տեղեկատվություն՝ ներկայացնելով կրթամշակութային 10 հիմնական ձևերը թանգարանում:
  • Թանգարանում տեղի  է ունեցել  ճարտարապետ Արմեն Մինասյանի զեկուցումը՝ նվիրված Իրանում հայ հայտնի ճարտարապետների գործունեությանը ( հունիսի 8):
  • Թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարնների գիշեր» ծրագրի շրջանակում՝ մայիսի 18-ին «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի  ներքո կազմակերպվել են հետևյալ միջոցառումները՝
  • Դասախոսություն «Թանգարանի հրատարակությունները»՝  գրքի տպագրության պատմությունից՝ սկսած օրորոցային տպագրությունից մինչև հայ գրքի տպագությունը, Հայաստանում և Երևանում տպագրված առաջին գրքերից մինչև թանգարանի հրատարակությունները: Դասախոսությունը ուղեկցվել է  նկարների ցուցադրմամբ, Երևանի մասին բանաստեղծությունների և երգերի կատարմամբ:
  • Թանգարանի վերականգնող Մ. Մաթոսյանը այցելուներին է ներկայացրել բեկորից իրի վերականգնման աշխատանքի ընթացքը՝ տեսականորեն և պրակտիկորեն:
  • Թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լ. Ամիրջանյանը Չինաստանի Շենսի նահանգի Սիան համալսարանի ուսանողների համար կարդացել է դասախոսություն «Հայաստանը Նոյի երկիր» խորագրով (մայիսի 18):
  • Թանգարանի Էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մ. Խաչմանուկյանը  մասնակցել է «DIGNISI-նորակառույց նախագծեր» YouTube-յան հաղորդմանը, որի ընթացքում քննարկվել են Երևանի պատմամշակութայնի արժեք հանդիսացող շենքերի պահպանման հարց  (սեպտեմբերի 3):
  • «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, որը կրում էր «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագիրը, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ նախագահ պարոն Արմեն Մխիթարյանը և ՀՀԳԱ Երկրաբանության թանգարանի տնօրեն տիկին Գայանե Գրիգորյանը թանգարանի ճեմասրահում ներկայացրին Չինաստանում 2023-2024թթ. կազմակերպված ցուցահանդեսները (սեպտեմբերի 14-15):
  • «Խորհրդային Երևանի ճենապակե պատմությունը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ  բանախոսություն՝ նվիրված Երևանի հախճապակու գործարանի  առաջին նկարիչ-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանին (բանախոսներ՝ արվեստագիտությաբ թեկնածու, դոցենտ Սաթենիկ Չուգասյան և Լիլիթ Սարգսյան: Բանախոսությունը ամփոփվել է Հռիփսիմե Սիմոնյանի կյանքի և արվեստի մասին պատմող «Կավե երգը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ (սեպտեմբերի 24 ):
  • Թանգարանի մենեջմենթի և մարքեթինգի համակարգող Գ. Օրբելյանը Չինաստանի Գուանջու քաղաքի նահանգային թանգարանում կարդացել է դասախոսություն «Հայաստան»  խորագրով ցուցահանդեսի վերաբերյալ (նոյեմբերի  18):
  • «Ձնեմարդը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացում և այցելություն «Տիկնիկային պատմություններ» ցուցադրություն, (դեկտեմբերի 03, 04, 05, 14, 22, 28)