«Երևանում բացվել է «Մարաշի ասեղնագործությունը» ցուցահանդեսը»
…Ասեղնագործությունը քաղաքային մշակույթը ներկայացնող կիրառական արվեստի ճյուղ է և պատահական չէ, որ Մարաշի հայտնի ասեղնակարերը ներկայացնող 19-20 դարերի շուրջ 80 աշխատանք այսօր ներկայացված է Երևան քաղաքի պատմության թանգարանում:
Ներկայացված աշխատանքների մի մասը մասնավոր հավաքածուներից է, մյուսը՝ Հալեպի Մշակութային միության թանգարանի նմուշներն են: