«Գիրը փոփոխվող աշխարհում»

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 19-ին` ժամը 19-ին, հրավիրում ենք մասնակցելու Երևանի պատմության թանգարանում «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում կազմակերպված «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրով միջոցառմանը:

Posted in Ազդ | Leave a comment

Ալեքսանդր Մանթաշովը այցելել է Երևանի պատմության թանգարան

Ապրիլի 18-ին Աբովյան փողոցում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ, բացվեց հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանը: Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան էին ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը՝  Ալեքսանդր Մանթաշովն ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը՝ մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը: Տարոն Մարգարյանը Մանթաշովներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանում և շնորհակալություն հայտնել հյուրերին հրավերն ընդունելու համար:

Posted in Լուրեր | Leave a comment

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսը

Լուսանկարները՝  Երևան  քաղաքի պատմության թանգարանի և  «www.gov.am»-ի

Ապրիլի 16-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում ՀՀ կառավարության հովանու ներքո բացվեց «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսը:

Posted in Լուրեր, Ցուցահանդես | Leave a comment

«Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությունը Մոսկվայի և Երևանի օրինակներով»

Ապրիլի 6-ին Երևանի «Մոսկվայի տանը» Երևան քաղաքի պատմության թանգարանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությունը Մոսկվայի և Երևանի օրինակներով» թեմայով կլոր սեղան: Այն անց էր կացվում 2012 թ. ապրիլի 5-7-ը Երևանում Մոսկվայի օրերի շրջանակներում:

Posted in Լուրեր | Leave a comment